13:08   26-03-2023
Image Description
Սպորտը պետք է միավորի ժողովուրդներին և հաշտեցնի ազգերին. Վահագն Խաչատուրյան
Թողնել մեկնաբանություն

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը թվիթերյան իր էջում գրել է. 

«Շնորհակալություն Հայաստանի ու Թուրքիայի հավաքականներին դիտարժան և էմոցիաներով լի խաղի համար: 

Սպորտը պետք է միավորի ժողովուրդներին, հաշտեցնի ազգերին և ծառայի խաղաղության գործին»:

Հիշեցնենք, որ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Եվրո-2024-ի որակավորման փուլի առաջի տուրի Հայաստան-Թուրքիա հանդիպմանը Թուրքիայի ընտրանին հաղթեց 2։1 հաշվով։ Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի մարտի 28-ին ընկերական հանդիպում կանցկացնի Կիպրոսի ընտրանու հետ։

Loading...