11:11   27-03-2023
Image Description
ՀՀ պետական պարտքը ՀՆԱ-ի համեմատ նվազել է՝ կազմելով 47 տոկոս
Թողնել մեկնաբանություն

Հայաստանի պետական պարտքի ու համախառն ներքին արդյունքի՝ դրամային արտահայտմամբ հարաբերակցությունը նվազել է՝ հասնելով 47 տոկոսի:


Մեկ այլ կարևոր փոփոխություն էլ է արձանագրվել. պետական պարտքի մեջ շարունակաբար մեծանում է ներքին պարտքի մասնաբաժինը: Դա նշանակում է, որ պետությունն ավելի շատ պարտք է վերցնում սեփական քաղաքացիներից՝ պարտատոմսեր թողարկելով, քան միջազգային կազմակերպություններից:


Այս դեպքում պետությունը կարողանում է նվազեցնել ռիսկերը, քանի որ ներգրավում է դրամ, ոչ թե արտարժույթ, որով վարկեր ստանալը ավելի ու ավելի ոչ շահավետ է դառնում:

Loading...