Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը գործակարգավարական նիստի ընթացքում հանձնարարեց մինչև հաջորդ նիստ հստակ ժամանակացույց ունենալ, թե որ ավտոբուսները որ ուղղություններով և ինչ ժամկետներում են մտնելու երթևեկություն:
«237 ավտոբուս ունենք հիմա կանգնած: Հաջորդ գործակարգավարական նիստին պետք է խնդրեմ, որ ամբողջական ծրագիրը ներկայացնենք: Այս շաբաթ ունենալու ենք մաքսազերծման հետ կապված բոլոր հարցերը լուծած, դա էլ մեզ չի խանգարելու»,- ասաց Ավինյանը:
Նշվեց նաև, որ շաբաթ-կիրակի «Երևանտրանսի» տարածքում վարորդները նախապատրաստական փուլ են անցել: 80 վարորդ գործնական ու տեսական պարապմունքներից ստացել են դրական եզրակացություն:
Վարորդների համալրման գործընթացը շարունակվում է: