16:58   27-03-2023
Image Description
Տիգրան Մարկոսյանը մասնակցել է «Ասիայի տնտեսության զարգացմանը միտված մրցակցության քաղաքականության մշակումը» խորագրով միջոցառմանը
Թողնել մեկնաբանություն

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը և իրավաբանական վարչության պետ Անահիտ Սանթրոսյանը Մանիլայում մասնակցել են Ասիական զարգացման բանկի և Ասիական զարգացման բանկի ինստիտուտի կողմից կազմակերպված «Ասիայի տնտեսության զարգացմանը միտված մրցակցության քաղաքականության մշակումը» խորագրով միջոցառմանը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից, Տիգրան Մարկոսյանը հանդես է եկել ելույթով, որի շրջանակում անդրադարձել է «Մրցակցության քաղաքականության տարածումը և համապատասխանեցումը Ասիայում» թեմային:

Տիգրան Մարկոսյանը  հանդիպումներ է ունեցել նաև Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ և  քննարկել համագործակցության հետագա ուղղությունները։

Loading...