16:58   27-03-2023
Image Description
Ընդերքօգտագործման ապօրինի դեպքերի հայտնաբերման նպատակով միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել
Թողնել մեկնաբանություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու, խմբի կազմը հաստատելու մասին:

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝

1. Ընդերքօգտագործման ապօրինի դեպքերի հայտնաբերման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ։

2. Հաստատել միջգերատեսչական աշխատանքային խմբի կազմը` համաձայն հավելվածի:

3. Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարին՝ եռամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն աշխատանքային խմբի կատարած աշխատանքների իրականացման ընթացքի մասին։

4. Աշխատանքային խմբի անդամներին, ըստ անհրաժեշտության, ապահովել համապատասխան ոլորտի մասնագետների ներգրավումը սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների կատարման գործընթացում»,- ասված է որոշման մեջ:

Աշխատանքային խմբի ղեկավար է նշանակվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի ընդերքօգտագործման ոլորտը համակարգող տեղակալը։

Խմբում ներառված են նաև ՊԵԿ փոխնախագահը, Շրջակա միջավայրի նախարարության հողերի և ընդերքի քաղաքականության ոլորտը համակարգող նախարարի տեղակալը, ԱԱԾ աշխատակից, ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալը, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ընդերքի վերահսկողության ոլորտը համակարգող ղեկավարի տեղակալը և այլք։

Loading...