20:06   27-03-2023
Image Description
ՌԴ ԱԳՆ-ն անընդունելի է համարել ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրությանը միանալու Հայաստանի ծրագրերը
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը բացարձակապես անընդունելի է համարել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի կանոնադրությանը միանալու Հայաստանի ծրագրերը՝ Հաագայի դատարանի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության որոշման ֆոնին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրին։

«Մոսկվայում բացարձակապես անընդունելի են համարում Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը պաշտոնական Երեւանի միանալու ծրագրերը՝ Ռուսաստանի ղեկավարության դեմ ՄՔԴ-ի վերջին անօրինական եւ իրավաբանորեն ոչինչ չարժեցող «օրդերների» ֆոնին»,- ասել է աղբյուրը:

Նա մանրամասնել է, որ Մոսկվան նախազգուշացրել է Երեւանին նման որոշման ծայրահեղ բացասական հետեւանքների մասին։

Loading...