14:02   27-01-2020
Մենք ավելի երջանիկ ենք, քան Ադրբեջանի ու Վրաստանի քաղաքացիները. հարցում. «Էստի համեցեք»
Թողնել մեկնաբանություն

Որքա՞ն երջանիկ է իրեն համարում յուրաքանչյուր անհատ. «Գելլափ Ինթերնեյշնլ» կազմակերպությունն ամեն տարի հարցումների միջոցով պարզում է տարբեր ազգերի երջանկության ինդեքսը: Հարցման հիմքում անձնական երջանկությունն է՝ հիմնված հարցվողի անձնական ընկալման ու վերաբերմունքի վրա: Հարցմանն աշխարհում մասնակցել է շուրջ 45676 մարդ, որոնցից 1517-ը՝ հայ: Ամբողջ Հայաստանում անցկացված հարցման մասնակիցների 13 %-ը սեփական երջանկության հարցում վստահ է, 60%-ն իրեն պարզապես երջանիկ է համարում, 23%-ը ոչ երջանիկ է, ոչ դժբախտ, 2%-ը՝ դժբախտ: Այսպիսով, Հայաստանում երջանկության ինդեքսը 70 տոկոս է, և այդ ցուցանիշով մենք գերազանցում ենք հարևան երկրներին:
«ԷՄ-ՓԻ-ՋԻ» ընկերության փոխտնօրեն Գայանե Դաջունցը ներկայացնում է աշխարհում մարդկանց երջանկության ինդեքսը:

Loading...