16:00   27-01-2020
Արցախի հարցում Հայաստանը շարունակում է հրաժարվել ինքնուրույն քաղաքականությունից. «Սա Հայաստան է և վերջ»
Թողնել մեկնաբանություն

Արցախի հարցում ինքնուրույն քաղաքականություն վարել հնարավոր է միայն վերամիավորման ճանապարհով գնալու դեպքում. այս պահին այդ ուղղությամբ քայլեր չկան ոչ Հայաստանի կառավարության, ոչ Արցախի ղեկավար էլիտայի կողմից: Ըստ էության, Արցախի հարցում արտաքին ուժերի ճնշումն այս պահին նվազել  է, բայց դա ժամանակավոր է: Ամեն ինչ կախված է տարածաշրջանում վիճակի փոփոխությունից, այնտեղ ուժերի վերադասավորումից: Բայց որպեսզի մենք ցանկացած պարագային հաղթող դուրս գանք ու վիճակն օգտագործենք ի շահ Հայաստանի, պետք է այսօր արդեն սկսենք վարել ինքնուրույն քաղաքականություն. ցավոք, այս մասով նոր իշխանությունը շարունակում է հների ուղին:

Loading...