12:30   29-03-2023
Հետտրավմատիկ սթրեսային խանգարումներ.ե՞րբ և ո՞ւմ դիմել«Ռադիոառողջարան»
Թողնել մեկնաբանություն

Հետտրավմատիկ սթրեսային խանգարումն առաջանում է, որպես մնացորդային կամ երկարաձգված հակազդում՝ տրավմատիկ, սթրեսային իրադարձությանը կամ իրավիճակին։

Այն կարող է զարգանալ պատերազմական և ահաբեկչական գործողությունների մասնակից և ականատես, աղետներից տուժած, դժբախտ պատահարների մասնակից կամ ականատես, ֆիզիկական և  սեռական բռնության ենթարկված անձանց մոտ։

Խնդրին բնորոշ առանձնահատկություններից են տրավմայի շարունակական վերապրումը՝ կպչուն հիշողությունների, մղձավանջների տեսքով, հարազատներից և ազգականներից  օտարացվածությունը:

Նշված ախտանշանների հետ մեկտեղ, դրսևորվում են նաև տագնապ և դեպրեսիա, ինքնավնասման և ինքնասպանության մտքեր, ալկոհոլի և թմրանյութերի չարաշահում։

Հետտրավմատիկ սթրեսային խանգարումների մասին առավել մանրամասն զրուցել ենք  «Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն»-ի գիտական ղեկավար, Հայկական հոգեբուժական ասոցիացիայի գործադիր վարչության անդամ, ՀՊՄՀ պրոֆեսոր, հոգեբույժ, Բ.Գ.Դ, Սամվել Սուքիասյանի հետ:

Loading...