10:22   31-03-2023
Image Description
Գեղարքունիքի մարզում 2022 թվականին վարձակալության են տրամադրվել 68.7 հազար հեկտար գյուղատնտեսական նշանակության հողամասեր
Թողնել մեկնաբանություն

Գեղարքունիքի մարզում  2022 թվականին   վարձակալության են տրամադրվել  համայնքային և պետական սեփականություն հանդիսացող 68.7 հազար հեկտար գյուղատնտեսական նշանակության  հողամասեր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունից, 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվարկված  248.7 միլիոն դրամ վարձավճարի դիմաց գանձվել և մուտքագրվել է  240 միլիոն դրամ վարձավճար /96.5տոկոս՝ նախորդ տարվա 90.3 տոկոսի փոխարեն/: Վարձավճարների մեկնարկային գները սահմանվել են զուտ եկամուտի 16-25 տոկոսի չափով:

2022 թվականին մարզի   պետական սեփականություն հանդիսացող  հողատարածքների վարձակալությունից համայնքների բյուջեներ է մուտքագրվել 8.3 միլիոն դրամ վարձավճար։ Համայնքների ղեկավարների համապատասխան որոշումներով լուծվել են 1830 հեկտար  հողատարածքների համար կնքված վարձակալական պայմանագրեր, որոնցից 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ վարձակալության են տրամադրվել շուրջ 1130 հեկտար հողատարածքներ, մնացած հողատարածքների համար մրցույթները հայտարարվելու են 2023 թվականի ապրիլ-մայիս ամիսներին:  2022 թվականի ընթացքում մարզի 5 համայնքներում աճուրդ վաճառքով օտարվել է 170.67 հեկտար՝ 193 միավոր հողակտոր: Համայնքների բյուջեներ է մուտքագրվել 177.85 միլիոն դրամ, հողամասերն   օտարվել են սահմանված կադաստրային  արժեքների շուրջ 122.4 տոկոսի չափով:    

Loading...