Համշենահայերը մեր ամենասփռված ազգագրական խմբերից են. Ղազախստան, Ղրղզստան, Թուրքիա, Ռուսաստան, Աբխազիա և այլն։ Այստեղ խոսքը մեկ երկու ընտանիքի մասին չէ, այլ հազարների հասնող թվերի։ Այս ամենով հանդերձ երբեմն թվերը նաև ուռճացվում են և համշենցիներին փնտրում են այնտեղ, որտեղ նրանք չկան։ Այս թողարկման ընթացքում հայագետ, համշենագետ Սերգեյ Վարդանյանը կպատմի Թուրքայում բնակվող համշենցիների սփռվածության և թվաքանակի մասին։