14:50   03-02-2020
Կաղացող բիզնեսը քայլեցնելու դեղատոմս. ի՞նչ են տալիս ֆոկուս խմբերը. «Էստի համեցեք»
Թողնել մեկնաբանություն

Կան իրավիճակներ, երբ տնտեսվարողը լավ չի պատկերացնում իր ապրանքի առաջխաղացման հարմար ճանապարհը. ճիշտ չի թիրախավորել իր սպառողի՛ն, լավ չի ուսումնասիրել շուկան կամ պարզապես չաշխատող գովազդի հետևանքով է բիզնեսը կաղում: Երբ գործի մեջ գումար կորցնելու ռիսկերը շատ մեծ են, անհրաժեշտ է գումար ծախսել հետագայում շատ ավելի մեծ գումար չկորցնելու համար: Անհրաժեշտ մարքեթինգային գործիքակազմից մեկը ֆոկուս քննարկումներն են, երբ արտադրողը ստանում է սպառողի աչքերով իր ապրանքի ամբողջական պատկերը, իսկ խիստ որոշակի մարքեթինգային շտկումների արդյունքում կարողանում է աշխատեցնել իր ապրանքանիշը շուկայում:
Մարքեթինգային այս և այլ հնարքների մասին պատմում է «ԷՄ-ՓԻ-ՋԻ» ընկերության փոխտնօրեն Գայանե Դաջունցը:

Loading...