18:21   31-03-2023
Image Description
Գորիս համայնքի ղեկավարն ու Վիենի քաղաքապետը քննարկել են քույր քաղաքների համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Թողնել մեկնաբանություն

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանն ընդունել է քույր քաղաք Վիենի քաղաքապետ Տիերի Կովակսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը կարևորվել է քույր քաղաքների արդյունավետ համագործակցությունը, որի արդյունքում իրականացվել ու իրականացվում են տարբեր նախաձեռնություններ: Տիերի Կովակսը առանձնակի կարևորել է երկու քաղաքների ղեկավարների պատրաստակամությունը երկարամյա համագործակցությունն ամուր հիմքերով շարունակելու համար:

Գորիս համայնքի ղեկավարն իր հերթին ընդգծել է, որ շարունակվելու են ներդրվել հնարավոր ջանքերը քույր քաղաքների բարեկամական կապերն ամրապնդելու համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև առաջիկա 5 տարիների համագործակցության հնարավորությունները՝ ուղղված զբոսաշրջության, ֆրանսախոսության, առողջապահության ու կրթության ոլորտների զարգացմանը: Հանդիպումից հետո հյուրերը համայնքի ղեկավարի հետ միասին շրջայց են կատարել համագործակից տարբեր կազմակերպություններ, ծանոթացել Գորիսում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին: Երկու քաղաքապետերի հաջորդ հանդիպումը պլանավորել է կազմակերպել սեպտեմբեր ամսին՝ Գորիսում:

Loading...