Այդ զգացումը քո մեջ պետք է արթնանա: Մեր հայրենիքը Արևելյան և Արևմտյան միասնական Հայաստանն է: Չկա «թրքահայաստան» հասկացություն: Չի՛ կարելի հորինել, որ հայը թրաքացել է, հայը չի կարող թրքանալ: Չի՛ կարելի ձևափոխել հայության անցյալը և ներկան: Մենք աշխարհով մեկ ցրված մեկ հոգևոր կայսրություն ենք: Մենք պատասխանատու ենք աշխարհի ցանկացած կետում ապրող յուրաքաչյուր հայի համար, պետք է կարողանանք միմյանց հանդեպ այդ հոգատարությունը կրել: Ռեժիսոր Խաչիկ Չալիկյանի հյուրը գեղանկարիչ Հրաչ Աբոյանն է: