«Շվեյցարիայում տարեկան մի քանի հարյուր հանրաքվե է կայանում: Այնտեղ դա ուղիղ ժողովրդավարության արդյունավետ գործիք է, որովհետև հասարակությունն ամբողությամբ կառուցվածքային է. ակումբներ, համատիրություններ, ասոցիացիաներ... Մարդիկ ակտիվորեն հետաքրքրված են իրենց երկրով ու մասնակցում են որոշումների կայացմանը:
Հայաստանում չկա այդ կառուցվածքն ու այստեղ հանրաքվեն կարող է լինել միայն մանիպուլյացիայի առարկա: Մանիպուլյացիայի հետևանքով երկիրը կորցնում է իմունիտետը՝ ներքին համախմբվածությունը, ընդհանուր շահերի հասկացությունը: Եթե անգամ իշխանությունն աննախադեպ լավ արդյունք գրանցի հանրաքվեի ժամանակ, միևնույն է, դա լինելու է երկրի իմունիտետի անկման հաշվին»: