«Թինսլայվ» կազմակերպությունը
աշխատում է դեռահասների հետ, oգնում բարձրաձայնել ու խոսել չբարձարաձայնվող թեմաների
շուրջ: Այս տարի կազմակերպությունը կամավորների յոթերորդ սերնդին է ընդունում: Դեռահասները խոսում են
իրենց հուզող թեմաների մասին, զրուցում են ոլորտի
փորձագետների հետ, ունենում ակտիվ քննարկումները:
Կազմակերպության կամավորական
ծրագերի ղեկավար Արուսիկ Մկրտչյանը նկատում է՝ նախկինում դեռահասները շատ կաշկանդված
էին, հիմա դարձել են ավելի պրպտող, աշխույժ և հետաքրքրասեր: