15:04   13-02-2020
Որքանո՞վ են սեյսմակայուն մեր հին ու նոր շենքերը. ինչպե՞ս ընտրել սեյսմակայուն բնակարան.«Մեծ կառուցապատում»
Թողնել մեկնաբանություն

Հանրապետությունում շինարարական բում է: Արդյո՞ք մեծածավալ շինարարության ընթացքում հասցնում ենք սեյսմիկ տեսանկյունից անվտանգ շեքեր կառուցել, պահել անհրաժեշտ չափանիշները: Ճիշտ կառուցելու համար պետք է ճիշտ նորմատիվային դաշտ, ճիշտ նախագծում, ճիշտ շինարարության իրականացում և ճիշտ շահագործում: Այս 4 հիմնական պայմանը պահելու դեպքում սեյսմիկ ռիսկերն էականորեն նվազում են: Օրինակ Ճապոնիայում, որը մեզ պես սեյսմիկ վտանգի գոտում է, 100, 120 հարկանի շենքում մարդիկ պարզապես ժպիտով են վերաբերում ցնցումներին, որովհետև վստահ են, որ շենքը չի քանդվելու: Արդյո՞ք մենք պահպանում ենք այդ չափանիշները: Ինչպե՞ս կարող է բնակարան ձեռք բերողը պարզել՝ այն ապահո՞վ է սեյսմակայունության տեսանկյունից, թե՞ ոչ. պատմում է ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայության» գործակալության Շենքերի ու շինությունների սեյսմակայունության բաժնի պետ Գուրգեն Նամալյանը:

Loading...