15:30   13-02-2020
Յոթ զավակով սեղան էին նստում և ապրում էին հարյուր տարի՞. ստուգում ենք պատմության մասին մեր գիտելիքները. «ՀակաԱռասպել»
Թողնել մեկնաբանություն

Կա տարածված կարծիք, որ նախկինում մարդիկ ավելի երկար են ապրել: Մեր տատերը 10-12 զավակ են ծնել և առանց որևէ խնդրի մեծացրել նրանց: Այս մտքերը հաճախ առաջանում են, երբ նայում ենք մեր տատիկներին, ովքեր հիմնականում բազմազավակ են եղել: Այդուհանդերձ այսօր էլ հստակ պատկերացում կազմել, ասենք, 16-րդ դարի հայ միջին վիճակագրական ընտանիքի անդամների թե՛ կյանքի տևողության, թե՛ քանակի մասին բավական բարդ և աշխատատար գործ է: Պատմաբանները փորձում են հավաքագրել գտած յուրաքանչյուր տեղեկություն, իրար կցել, համադրել և գոնե մոտավոր թվեր վերհանել: Գիտնականները, սակայն, պնդում են, որ ցավոք աղբյուրները, որոնցից կարելի է որոշակի տեղեկություն քաղել, շատ սուղ են: «ՀակաԱռասպել» հաղորդաշարի այս թողարկմանը պատմական հետհաշվարկ և մոտավոր մարդահամար ենք իրականացարել ԵՊՀ Հայոց Պատմության ամբիոնի դոցենտ Միքայել Մալխասյանի հետ:

Loading...