Մտավոր դաշտն ամլացել է: Հիշենք Տերյանի մտահոգությունն անցյալ դարասկզբին՝ մոտ 100 տարի առաջ. նա ամենամեծ մեղքը համարում էր մտավորականինը՝ «մտավորականությունը շատ մեծ մեղքեր ունի, սակայն այսօրվա մտավորականի թերացումը կարող է լինել վերջինը»: Ուզում եմ փնտրել և տեսնել ապագա չարենցներին, կոմիտասներին: Նրանք չեն կարող չլինել, պարզապես պետք է ձևավորել այն հոգևոր դաշտը, որտեղ յուրաքաչյուրը կզբաղվի իր իրական գործով: Մեր առաջնային խնդիրն է ազնվացնել մեր երազները՝ դրանով ազնվացնելով ինքներս մեզ, մեր ապագան, մեր տեսիլը, մեր վաղվա հայրենիքը: