Սոցիալական ձեռներեցությունը աշխարհում և Հայաստանում սոցիալական խնդիրների լուծման ամենաաշխատող տարբերակն է: Սա թերևս մի շարք խնդիրների լուծման լավագույն մեթոդներից է, որը թեթևացնում է նաև պետության բեռը: Իհարկե բոլորը չէ, որ կարող են դառնալ սոցիալական ձեռներեց: Հայաստանում հիմնադրված համանուն դպրոցը ունի նպատակ մարդկանց տալու ոլորտում բազային գիտելիք և փորձ՝ նպատակներին հասնելու համար: Իհարկե այն ոչ բոլորի երազանքն է, բայց ովքեր ընտրում են այդ ճանապարհը, դառնում են մարդկանց կյանքում նոր փոփոխություն և երանգ ավելացնողներ: