Epam համաշխարհային ընկերությունը իր հասուն-երիտասարդության փուլում է, արդեն 30 տարեկան: Հայաստանում, սակայն դեռևս շատ երիտասարդ է՝ ստեղծվել է 2014 թվականին: Աա այն ընկերությունն է, որը Հայաստանի համար կարող էր լինել մեծ օգնություն՝ IT-ին հասցնելով նոր մակարդակի: Այդպես էլ եղավ, ու փաստն այն է, որ այսօր աշխատակիցների թիվը հասնում է 1000-ի: Համեմատելով Վրաստանյան գրասենյակի հետ՝ ակնհայտ է այնտեղ փոփոխությունների շղթան ավելի նկատելի է: 2020 թվականին ստեղծվեց ու արդեն հատում է 3000 աշխատակցի շեմը: Մենք և հարևան Վրաստանը որքան էլ նման ենք, այնուամենայնիվ այնտեղ պետական աջակցությունը զգալի է, ինչը հնարավորությունները ավելի է մեծացնում: