16:22   19-02-2020
Թուրքիայի համար Ադրբեջանի ստեղծման նպատակն էր այդտեղ ավարտել հայերի ցեղասպանությունը.«Արցախյան պատասխան»
Թողնել մեկնաբանություն

Թուրքիայի համար Ադրբեջանի ստեղծման գլխավոր խնդիրը եղել է հիմնել ևս մեկ թուրքական պետություն Օսմանյան Թուրքիայի տարածքներից դուրս և այդտեղ ավարտեղ հայերի ցեղասպանությունը: 1918 թվականին հիմք է դրվել հայերի ցեղասպանության քաղաքականությանը Ադրբեջանի կողմից, որը շարունակվել է Խորհրդային տարիներին և շարունակվում է անկախ Ադրբեջանական հանրապետության ժամանակ:
Ցեղասպանական այն մեթոդները, որոնք մենք տեսնում ենք ԻԳԻԼ-ում, մինչ այդ օգտագործվել և շարունակում են օգտագործվել Ադրբեջանի կողմից հայերի հանդեպ: Մենք պետք է բացատրենք աշխարհին, որ քանի դեռ այդ գործողություններին համարժեք գնահատական չի տրվել, դրանք շարունակվելու են այլ վայրերում:

Loading...