Ավարտելով ԵՊԲՀ-ը` 2022 թվականին բժիշկ Գուրգեն Երանոսյանը մեկնեց ռազմաճակատ: Չնայած ժամկետային պարտադիր զինծառայություն չէր անցել, բայց մշտապես պարապում էր, մարզվում և ճիշտ պահին կայացրեց որոշումը: Վստահ է` անկախ սեռից պիտի առողջ և ամուր մարմին ունենալ: Իհարկե կարևոր է նաև ապրել առողջ մտքերով. պատերազմ պիտի լինի մեր հաղթանակով: