Բարոյական արժեքներով առաջնորդվող ղեկավար ունեցող երկիրը չի կարող չծաղկել: Ամենամեծ խնդիրներն ածանցվում են ճշմարիտ ոգեղեն հայրենասիրության պակասից: Այսօր չկա վաղվա երկրի տեսիլը, որով պետք է առաջնորդնենք յուրաքանչյուրս: Չկա պատկերացումը, թե ինչ երկիր ենք կառուցում: Դա վերաբերում է բոլոր ոլորտներին՝ սկսած կրթականից: Ո՞ր երկրի քաղաքացի, ո՞ր երկրի արվեստագետ ենք մենք կայացնում: