Եթե կերել ես Մուխլամա, ապա կարող ես համարել, որ աշխարհ տեսած մարդ ես՝ կես կատակ ասում են համշենցիներն իրենց հյուրերին՝ Մուխլամա հյուրասիրելուց առաջ: Իսլամ և քրիստոնյա համշենցիների խոհանոցները բավական տարբեր են, սակայն երկուսն էլ ունեն իրենց առանձնահատկությունները: «Համշենական զրուցարան» հաղորդաշարի այս թողարկմանը հայագետ համշենագետ Սերգեյ Վարդանյանը պատմում է իսլամ համշենցիների խոհանոցի առանձնահատկությունների մասին և ներկայացնում մի քանի բաղադրատոմս: