Տարածաշրջանային խնդիրներով մտահոգ հայ հասարակությունը նման է ֆուտբոլասեր համայնքին, որը ֆուտբոլ խաղալու փոխարեն նախընտրում է դիտել այն: Մենք այսօր ռուս-թուրքական հարաբերությունների հերթական վատթարացման շրջանում սկսել ենք ցնծալ, մինչդեռ դա երկար չի տևի: Տնտեսությունը զարգացնելու և համակարգեր հիմնելու փոխարեն մենք այսօր շարունակում ենք դիտորդի դերում մնալ: Վերջերս երկու նախկին նախագահի ուշացած ու կեղծ օրակարգով ընթացող դատավարությունը ևս այս շարքից է: Այսօր վերածվել ենք երկրպագուների մեծ բանակի, որն ամեն հարցում նախընտրում է լինել դիտորդի դերում:Նախկին գերագույն գլխավոր հրամանատարների դատավարության, Արցախում ընտրությունների և հեղափոխական գործընթացների մասին «Սա Հայաստան է և վերջ» հաղորդաշարի այս թողարկմանը խոսել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյան: