«Բարև, ես եմ» ֆիլմը հայկական կինոյում միակն է, որ հասել է Կանն: Ցանկացած մեծ ստեղծագործություն, եթե լիարժեք արտահայտում է իր ժամանակի ոգին, դառնում է բոլոր ժամանակների արվեստ: Դա արվեստի կայացման ամենակարևոր խորհուրդն է: Պետք է հայտնաբերել ժամանակի այն ճշմարտությունը, որը սովորական աչքը չի տեսնում: Վերջին 30 տարվա ընթացքում այն դրականը, որը մենք ունեինք կինոյում, խաթարել են, քանդել: Հիմա դժվար է զրոյից սկսել: Լավ ֆիլմի համար նախ համարժեք մթնոլորտ է պետք: Ժամանակակից կինոյի խնդիրների մասին ռեժիսոր Խաչիկ Չալիկյանը զրուցել է կինոօպերատոր Վահագն Տեր-Հակոբյանի հետ: