2004-ին Ռուբեն Գևորգյանը մեկնեց պարտադիր զինվորական ծառայության՝ մեծագույն պատասխանատվությամբ: 18 տարեկանը, ըստ նրա, հասուն ժամանակ է գիտակցել այդ որոշման և քայլի կարևորությունը: Սա, կարճ ասած, կյանքի փորձ է: Մինչ այդ էլ նա զենքի հետ շփում ունեցել է, բայց բուն ռազմական գործին ծանոթացել է այդ ժամանակահատվածում: Հիշում է՝ իր ծառայության տարիներին պաշտպանությունը խրամատում էր իրականացվում, այսօր անհասկանալի է որտեղ և ինչպես: Կարևոր մի բան կա՝ կառավարման համակարգի փոփոխությունը ինքներս մեզնից պետք է սկսենք: