Թուրքիայի Միլի Մեջլիսում 2015 թվականին երեք հայազգի պատգամվոր կար: Այժմ սպասվում են նոր խորհրդարանական ընտրություններ: Այս անգամ առաջադրվածների շարքում կան և հայազգի թեկնածուներ:
Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը, ով հիմա Ստամբուլում է, պատմում է՝ իր գլխավերևում կախված Զորավար Անդրանիկի նկարը հայ համայնքից ոչ բոլորն են ճանաչում: Նա մի սեբաստացի հայ աղջկա հարցրել է՝ ո՞վ է պատկերված նկարում, աղջիկը չի ճանաչել նրան:
Թուրքագետի խոսքով Թուրքիայի ամբողջ ժամանակաշրջանում արգելված է եղել հայոց պատմություն առարկան: Թե այս հանգամանքներում որքանո՞վ հայանպաստ կարող է լինել հայազգի պատգամավորների աշխատանքը, եթե հայտնվեն մեջլիսում, թուրքագետը վստահ է՝ առանձնապես ոչ մի: