17:04   06-03-2020
Մեղավոր ժողովուրդները կոմեդիա են սիրում, արդարները՝ տրագեդիա. մենք դառնում ենք կոմեդիա սիրող մեղավոր ժողովուրդ. «Հայացք Հայքից»
Թողնել մեկնաբանություն

 Ժամանակին ողբերգություն սիրող ժողովուրդ էինք: Շեքսպիրյան անունները մտել էին մեր կյանք: Շատ մտահոգող է, թե ինչի վրա է ծիծաղում այսօրվա հանդիսատեսը: Դա շատ բան է պատմում իր մասին: Ցանկացած լուսավոր, առաջադեմ գաղափար միանգամից հակազդեցության է հանդիպում, իսկ անորակությունը կարող է անվերջ կրկնվել: Եթե հանդիսատեսը բոյկոտի վատ ներկայացումը, դա կլինի լավագույն պայքարը, բայց երբ ծիծաղից գալարվում է գետնին, ոչինչ հնարավոր չէ անել: Հանդիսատեսի հրճվանքը գռեհկության հանդեպ շատ ավելի վտանգավոր վիրուս է, քան կորոնավիրուսը: Ռեժիսոր Խաչիկ Չալիկյանի հյուրը ռեժիսոր, նկարիչ Գրիգոր Տատենցյանն է:

Loading...