14:46   09-03-2020
Թուրքերի ծիծաղի առարկան ենք դառնում, երբ համշենցիների մասին մեր «գիտնականները» արտառոց ստեր են հորինում. «Համշենական զրուցարան»
Թողնել մեկնաբանություն

Որոշ մարդիկ գնում են Արդվինի նահանգ, լճի ափին նկարվում են, ապա գրում են՝ մեր լուսանկարները Համշենում, մյուսները գնում են Կրասնոդար, հանդիպում տեղի համշենահայերին ու կրկին գրում, որ եղել են Համշենում: Երբ նման բաներ անում են շարքային քաղաքացիները, ինչ-որ տեղ ներելի է, սակայն երբ նմանատիպ տեղեկատվություն են տեղադրում թերթերում և գրքերում՝ ծիծաղի փոխարեն լացդ է գալիս: Որոշ հայ գիտնականներ խոսում են Համշենի մասին, սակայն անգամ հստակ տեղը չգիտեն:

Loading...