15:13   01-05-2023
Image Description
Ռուսաստանից Հայաստան գազամատակարարումը դադարեցվել է մի քանի օրով․ պատճառը պլանային վերանորոգման աշխատանքներն են
Թողնել մեկնաբանություն

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայտարարել է Ռուսաստանից Հայաստան գազի մատակարարումը մի քանի օրով դադարեցնելու մասին․ պատճառը  «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի պլանային վերանորոգման աշխատանքներն են։ 

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել «Գազպրոմ Արմենիա»-ն: 

«Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի վրա ՌԴ Ստավրոպոլի տարածաշրջանում պլանային վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 1-ին ժամը 08։00-ից մինչև մայիսի 4-ը ժամը 20։00-ն դադարեցվել է նշված գազատարով Հայաստան բնական գազի մատակարարումը:

Նշված ժամանակահատվածում Հանրապետության սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների հաշվին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Loading...