18:00   03-05-2023
Վենդետա թուրքական ձևով. այսօր էլ մի բաժակ ջրի համար, թուրքը թուրք կմորթի. «Կիսալուսնի մայրամուտը»
Թողնել մեկնաբանություն

Մի բաժակ ջրից սկսած մինչև ծուռ նայելը…. Թուրքիայում արյան վրեժի ավանդույթը այդ երկրի տարբեր վայրերում տարբեր ընկալումներ ունի: Երկրի արևմուտքում այնքան էլ տարածված չէ ի տարբերություն արևելյան հատվածի: Հաճախ վրեժը ոչ թե ոսոխից էին լուծում, այլ այն մարդուց, ով ավելի հասանելի էր՝ հեռավոր բարեկամից , մինչև սարի չոբանը: 

Վրեժի դրդողներն ավելի շատ կանայք էին:  Ասում էին՝ եթե հորդ վրեժը չլուծես, կաթս հալալ չեմ անում քեզ, ու ատրճանակը 10 տարեկան երեխայի ձեռքն էին տալիս:

Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը պատմում է՝ ոչ վաղ անցյալում արյան վրեժի պատմությունը չէր հանդարտվում այնքան , մինչև կողմերին չէր հաշտեցնում որևէ անվանի մարդ կամ պաշտոնյա:

Loading...