14:59   12-03-2020
Երևանը նախատեսված էր 150 հազար բնակչի համար. այսօր 1 միլիոնից ավելին ենք. Երևանը մեծացնելով` ոչնչացնում ենք մեր փոքր քաղաքները. «Մեծ կառուցապատում»
Թողնել մեկնաբանություն

Ճարտարապետության 3 հիմնական հատկություններն են՝ հարմարավետությունը, ապահովությունը և ամենակարևորը՝ գեղեցկությունը. միջավայրի հարմոնիկ զարգացման գեղեցկությունը: Մեր ճարտարապետությունը ներառում է համաշխարհային ճարտարապետության լավագույն գեղագիտությունը: Թամանյանը Ռուսաստանում ճանաչված ճարտարապետ էր, միջազգային ասպարեզում ուներ մեծ հեղինակություն: Նա ոչ միայն Երևանի գլխավոր հատակագիծն էր նախագծել, այլև մյուս շատ քաղաքների՝ Հոկտեմբերյան, Էջմիածին: Թամանյանը 150 հազար բնակչի համար է նախագծել Երևանը: Հետո քաղաքը մեծացնելու միտում սկսվեց: Մենք սկսեցինք արհեստականորեն մեծացնել այն: Հիմա հասել ենք նրան, որ մեր մայրաքաղաքը դարձել է շատ մեծ, շատ անհարմար մի քաղաք: Որ ասում ենք այսօր Երեւանում 1 միլիոն բնակչություն կա, դա այդպես չէ. 1 միլիոնը միայն գրանցված բնակչությունն է: Աշխատանքային ժամերին մոտավորապես 500 հազար էլ ավելանում է շրջակա տարածքներից: Ո՞րն է այս իրավիճակից դուրս գալու լուծումը: Պետք է բեռնաթափել Երւանը։ Երևանը մեծացնելով` մենք ոչնչացնում ենք մեր փոքր քաղաքները:
«Մեծ կառուցապատում» հաղորդման հյուրը  ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հրաչյա Պողոսյանն է:

Loading...