Ազատագրված տարածքները մենք հոգեբանորեն մերը չենք դարձնում: Մենք սպառողական վերաբերմունք ունենք այդ հողերի նկատմամբ, չենք ընկալում որպես մերը, մինչդեռ հողը բանականություն ունի, հարազատում է նրան, ով իրեն լավ է վերաբերվում: Եթե մենք հոգատարությամբ չվերաբերվենք մեր հայրենիքին, վաղը կարող ենք այս հայրենիքն էլ կորցնել: Ռեժիսոր Խաչիկ Չալիկյանի հյուրը բնապահպան Ապրես Զոհրաբյանն է: