12:30   13-03-2020
Մի օր անպայման կգրեմ տատիս պատմած առակները. «Ավետարան՝ ըստ Շուշան տատիս». «Սուբյեկտիվ խոսափող»-ի մոտ Դավիթ Հակոբյանն է

Արվեստագետը լրջորեն ստեղծագործում է, երբ մանկությունն իրեն անհանգստացնում է: Ֆելինի, Կուստուրիցա, Դովլաթյան ու էլի շատ ռեժիսորներ էկրանավորել են իրենց մանկությունը: Իմ Շուշան տատը գրաճանաչ չէր, բայց ինձ հեքիաթներ էր պատմում, որ ինչպես հետո պարզվեց` Աստվածաշնչյան առակներ էին: Ֆիլմ կամ ներկայացում կանեմ, թե ոչ` չգիտեմ, բայց մի օր անպայման գրելու եմ՝ «Ավետարան ըստ Շուշան տատիս»: «Սուբյեկտիվ խոսափող»-ի մոտ ռեժիսոր, դերասան Դավիթ Հակոբյանն է:

Loading...