11:59   16-03-2020
Ձեռքերն անընդմեջ լվանալուց մինչև կպչուն մտքեր. ի՞նչ կփոխի կորոնավիրուսը մեր հոգեբանության մեջ. «Թարմ ուղեղով»՝ Արամ Հովսեփյանի հետ
Թողնել մեկնաբանություն

Կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակը որոշակի վախերի ու կպչուն մտքերի պատճառ է դարձել: Հոգեբույժ Արամ Հովսեփյանի կարծիքով, սակայն, պետության գործադրած ջանքերն ու հասարակության արձագանքը մեծ հաշվով համապատասխանում է իրավիճակին: Բնականաբար կան նաև չհիմնավորված վախի և ռիսկային անտարբերության դրսևորումներ:
Համաճարակի առկայության դեպքում վախը պետք է լինի անհրաժեշտից մի փոքր ավելի, որպեսզի մարդիկ զգոն լինեն և կատարեն անհրաժեշտ գործողություններ՝ օրինակ ինքնամեկուսացվեն: Իննսուննականների «վախեցած աչքն է», որը ստիպում է մեզ այսօր «սրբել» խանութները: Դա, որքան էլ տարօրինակ է, խոսում է շրջապատի առաջ բարձր պատասխանատվության մասին:
Կորոնավիրուսը կարող է փոխել հիգիենայի և սոցիալական պատասխանատվության մակարդակը: Բնակչությունը դարձնել ավելի պատրաստված, ինչը մեզ կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում կարող է դարձնել առողջ հասարակություն: Արդյունքում, օրինակ, հաջորդ տարի, սեզոնային գրիպի տարածվածությունը կարող է նվազել 1.5 անգամ: Նոր համաճարակի հոգեբանական հնարավոր հետևանքների մասին զրուցել ենք՝ հոգեբույժ Արամ Հովսեփյանի հետ:

Loading...