Մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) հիվանդություն է, որի ժամանակ ախտահարվում են գլխուղեղի շարժողական գոտիները և շարժումն իրականացնող ուղիները, արդյունքում՝ խանգարվում է երեխայի շարժողական ֆունկցիաների ձեւավորման գործընթացը:
Մանկական ուղեղային կաթվածը երեխաների հաշմանդամության ամենատարածված պատճառներից է:
Առաջարկվող վերականգնողական մեթոդների խնդիրն է` անհատին օգնել լինել հնարավորինս ինքնուրույն, կանխել երկրորդային բարդությունները, դարձնել նրան հասարակության լիիրավ անդամ:
Վերը նշվածի և մեր երկրում առաջարկվող տարբերակների մասին զրուցել ենք «Արարատ» Մոր և Մանկան առողջարանի գլխավոր բժիշկ, նյարդաբան, առողջապահության կազմակերպիչ Հովհաննես Հակոբյանի հետ: