14:00   17-03-2020
Նա եկավ, լռեց և ամեն ինչ ասաց. Լեոնիդ Ենիգիբարյանը կդառնար 85 տարեկան. «Հայու տեսակ»
Թողնել մեկնաբանություն

Միրոսլավ Հորնիչեկը Ենգիբարյանի մասին ասել է` հազարավորներ գալիս, շարունակ խոսում և ոչինչ չեն ասում: Նա եկավ, լռեց և ամեն ինչ ասաց:
Նրա լռությունն ավելի խոսուն էր, քան շատերի շատախոսությունը: Այսօրվա հումորիսների կատակների տակ ծիծաղի ձայներ են դրվում, որպեսզի մենք հասկանանք՝ երբ է ծիծաղելու ժամանակը, որովհետև հումորը ծիծաղեցնող չէ: Չկան մերօրյա Ենգիբարյանները:
«Մի՛ նեղացրեք մարդուն». Ենգիբարյանի ամենահայտնի մտքերից է.
Իզուր, հենց էնպես մարդուն նեղացնել պետք չի, որովհետեւ դա շատ վտանգավոր է։ Հանկարծ ու նա Մոցա՞րտն է։ Ու հատկապես, եթե դեռ ոչինչ չի հասցրել գրել, անգամ «Թուրքական մարշը»։ Կնեղացնեք նրան ու ոչինչ էլ չի գրի։ Մի բան չի գրի, հետո մյուսը, ու աշխարհում կպակասի գեղեցիկ երաժշտությունը, կպակասեն լուսավոր զգացմունքներն ու մտքերը, ու նշանակում է, լավ մարդիկ էլ կպակասեն։
Իհարկե, մեկ ուրիշին կարելի եւ նեղացել՝ ամեն մեկը հո Մոցարտ չի՞։ Բայց, այնուամենայնիվ, պետք չի, հանկարծ ու․․․
Մի՜ նեղացրեք մարդուն, պետք չի․․․
Դուք էլ այնպիսին եք, ինչպիսին նա է։
Լա՜վ նայեք իրար, մարդի՜կ

Loading...