Ընկերոջ համառ ջանքներից հետո, ի վերջո, Ներսես Սրապիոնյանը միացավ ՈՄԱ-ի մեծ ընտանիքին: Գուցե առօրյայում շատ բան չի փոխվել, բայց հայրենիքի հանդեպ պատասխանատվությունը մեծացել է: Այլընտրանքները քչացել են, ամեն բան պիտի անել առանց ալարկոտության: Ներսեսի խոսքով՝ ինքը հապաղել է և դեռևս սեփական զենքը չունի, բայց սպասում է օրենքի ընդունմանը. այն լավ փոփոխություն և բեկում կինի մեր ազգի համար: