Եկամտային հարկի վերադարձի մասին օրենքը խթանեց Հայաստանում շինարարության ակտիվ տեմպերը: Պետությունն օգնում է պոտենցիալ գնորդին մարել վարկերը իր՝ պետությանը վճարված հարկերի շնորհիվ:Արդյունքում՝ գնորդը կարողանում է ձեռք բերել բնակարան, ինչի շնորհիվ աճում են շինարարության տեմպերը:Արդյո՞ք կա եկամտային հարկի վերադարձը չեղարկելու հավանականություն և ի՞նչ հետևանքներ կարող են լինել այդ դեպքում:Եթե դա տեղի չունենա, երկրում շինարարական բումը մինչև 5 տարի դեռ կարող է պահպանվել:
«Մեծ կառուցապատում» հաղորդման հյուրը անշարժ գույքի առք ու վաճառքով և գնահատմամբ զբաղվող «Ռեդ գրուպ» ընկերության բիզնեսի զարգացման գծով տնօրեն Էդուարդ Ապրիյանն է: