17:00   20-03-2020
Ամեն ողբերգության մեջ պետք է տեսնել նաև գեղեցիկը. կարդացե՛ք Գերշվինի մահվան մասին Սարոյանի պատմվածքը. «Հայացք Հայքից»
Թողնել մեկնաբանություն

Մեծ ճշմարտության հակառակը նույնպես ճշմարիտ է: Փոքրիկ անօգնական ծաղկի մեջ թաքնված է մեծագույն ողբերգություն: Սարոյանը, երբ խոսում է երեխաների մասին, ասում է, որ նրանք իրենց ընկալումներով հանճարեղ գրողներ են, բայց ձեռք բերելով գրելու ունակություն՝ կորցնում են հանճարեղ ընկալումները: Նա մի զարմանալի պատմվածք ունի Գերշվինի մահվան մասին: Գերշվինի մահվան տեղեկությունը ստանալիս շատ է ազդվում և ասում է, որ անհնար է, երեխաները չեն կարող մահանալ: Սարոյանը նրան երեխա էր ընկալում, թեև նա 37 տարեկան էր: Հետո տանից դուրս է գալիս, փորձում է փարատել ողբերգությունը: Նա տեսնում է, որ աշխարհը զարմանալի գեղեցիկ է, երբեք այդքան գեղեցիկ չի եղել: Ամեն ինչի մեջ տեսնում է մեծ գեղեցիկ ոգեղեն ներկայություն: Հասկանում է , որ այդ գեղեցկութնունը հակադրվում է Գերշվինի մահվան ողբերգությանը: Ամեն ինչի մեջ համատեղված են լավն ու վատը:

Loading...