15:45   05-04-2020
Հայաստանի տնտեսությունն իմունիտետ ունի ճգնաժամերի հանդեպ. «Վիճակախոսություն»
Թողնել մեկնաբանություն

Վերջին 10 տարվա մեջ գրեթե ամեն երկու տարին մեկ Հայաստանում տնտեսական ճգնաժամի հիմքեր են ստեղծվում, տնտեսությունը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնում. այդպես էր 2015 թվականին՝ ռուսական ռուբլու անկման ժամանակ, այդպես էր 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ու 2018 թվականի հեղափոխության օրերին: Մեր տնտեսությունը, կարծես, իմունիտետ է ձեռք բերել ու կարողանում է դուրս գալ ճգնաժամին մոտ իրավիճակներից:
Այսօր էլ Հայաստանի տնտեսությունը քիչ թե շատ կայուն է: Ճիշտ աշխատանքի ու ճիշտ առաջնահերթությունների ընտրության դեպքում շատ հնարավոր է, որ մենք անգամ հաղթած դուրս գանք այս հերթական ճգնաժամից: Ամեն դեպքում, առնվազն տարածաշրջանի մակարդակով, այսօր, կարծես, մենք ավելի ամուր դիրքեր ունենք, քան հարևան Վրաստանն ու Ադրբեջանը: Ի՞նչ է կատարվում Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի տնտեսություններում, որո՞նք են մեր տնտեսության ուժեղ ու թույլ օղակները: Հրանտ Միքայելյանը վերլուծել է տարածաշրջանի երկրների ու Հայաստանի տնտեսական վիճակները:

Loading...