14:41   07-04-2020
Տնտեսության մեծ վերագործարկումը պետք է սկսել գյուղատնտեսությունից. Վարազդատ Կարապետյան
Թողնել մեկնաբանություն

Մեր սերմացուի արտադրության գործընթացն այսօր ուղիղ կախված է արտաքին աշխարհից, և յուրաքանչյուր այսօրինակ ճգնաժամի դեպքում այդ կախումը վտանգավոր է դառնում: Մենք բերում ենք էլիտար սորտեր, բազմացնում ենք դրանք, 2-3 տարի հետո դրանք դառնում են անպետք ու ստիպված նորից դրսից ենք բերում:
Ժամանակն է զբաղվել հայկական մաքուր սերմերի արտադրությամբ: Ճգնաժամը ցույց տվեց, որ գյուղատնտեսությունն ու պարենային անվտանգությունն ամենակարևոր առաջնահերթությունները պետք է լինեն: Մեր բարձրադիր գոտիները մաքուր սերմ արտադրելու հիանալի հնարավորություն ունեն: Մեր ամբողջ գիտական, նորարարական ներուժը պետք է ուղղենք հենց այդ ոլորտ:
Ինչպե՞ս խթանենք գյուղատնտեսությունը և ապահովենք մեր երկրի պարենային անվտանգությունը։ Օնլայն զրույց ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանի հետ:

Loading...