ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Բույսերի գենոմիկայի գիտական խմբի ղեկավար, ավագ գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Քրիստինե Մարգարյանը վերջին տարիներին իր արտասահմանյան գործընկների հետ ուսումնասիրում է հայկական խաղողի գենետիկական ռեսուրսներն ու առանձնահատկությունները:
Նրա հետ զրուցել ենք հայկական խաղողից, բիզնես-գիտնական հարաբերություններից և մեր երկրում կրթության և գիտության ընդհանուր վիճակից: