«Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի պատմությունը գալիս է 80-ականների վերջերից: 15 կամավորական ջոկատների միավորմամբ էլ 1989 թվականին ստեղծվեց այն: Իրենք այսօր էլ իրենց խրամատում են: Տավուշից մինչև Արցախ մասնակցել են պաշտապանական մարտերի: Իսկ բանակի կազմավորման հիմքերում ևս ունեն իրենց ներդրումը: Որպես երկրորդ շունչ, կարող ենք ասել, որ այն ավելի ակտիվ սկսել է աշխատանքները հենց 2016 թվականից, որից հետո պարապմունքների ինտենսիվությունը գնալով մեծանում է: