5 բախում փոքրամասնությունների հետ: Հույների դեմ՝ 3 անգամ, քրդերի ՝ 18, ալևիների՝ 8, Դերսիմ քաղաքի՝ 2: Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանի տվյալներով՝ Թուրքիայի նախագահական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցնող ուժը՝ «Ժողովրդահանրապետականը», իր հակաքրդական գործելակերպով, ոչ միայն չի զիջում Էրդողանին, այլև նրանից ավելի է դաժան: Այս կուսակցությունը, երբ 1940-ականներին իշխանության էր, արդեն իսկ ցույց տվել՝ քրդերը հույներից և այլոց բացի, թուրքերի հիմնական թշնամին են: Լոքմագյոզյանի դիտարկմամբ՝ քրդերն այսօր Թուրքիայում, Էրդողանին դեմ լինելով, ձայն են տալիս Քըլըչդարօղլուին, մինչդեռ նրա ղեկավարած կուսակցությունը ավելի հակաքուրդ է:
Էրդողանի «Արդարություն և զարգացումը» կուսակցությունը, սակայն, միչև հակաքրդական դառնալը, 2003-ին օրինակ փոքրամասնություններին էր վերադարձնում իրենց կորցրած ժառանգությունը: