12:27   25-05-2023
Image Description
«Մենք կողմ ենք երկու երկրների միջև ուղիղ բանակցություններին». Պետդեպը՝ Փաշինյան-Ալիև այսօրվա հանդիպման մասին
Թողնել մեկնաբանություն

Ցանկանում եմ ասել, որ մենք շարունակում ենք ներգրավված լինել քննարկումներում: Մենք ողջունում ենք հաղորդագրությունները նրա մասին, որ կողմերը շարունակում են ինքնուրույն ներգրավվել քննարկումների մեջ։ Մենք վերահաստատում ենք մեր համոզմունքը, ինչպես հստակեցրել է պետքարտուղար Բլինքենն անցյալ շաբաթ, որ խաղաղությունը հասանելի է, և որ ուղիղ երկխոսությունն առանցքային դեր ունի խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու հարցում, և մենք կշարունակենք աջակցել կողմերին այս գործում, այդ թվում՝ նրանց հետ ուղիղ ներգրավման միջոցով։

Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ առաքելությամբ է Լուի Բոնոն ժամանել Բաքու և հաջորդ կանգառը որտեղ է լինելու։ 

Անդրադառնալով Մոսկվայում կողմերի միջև եռակողմ հանդիպմանը ՌԴ նախագահ Պուտինի հետ՝ խոսնակն ընդգծել է, որ իենք կողմ են երկու կողմերի միջև ուղիղ բանակցություններին։

«Մենք կարծում ենք, որ ուղիղ բանակցությունները կարևոր են վերջնական տեւական կարգավորման հասնելու համար, որը, մեր կարծիքով, հասանելի է, եթե երկու կողմերը կարողանան համաձայնության գալ՝ հարթեցնելով իրենց տարաձայնությունները: Մենք աջակցում ենք, որ այդ բանակցությունները տեղի ունենան՝ լինեն դրանք Վաշինգտոնում, ինչպես անցած ամիս, Բրյուսելում՝ մի քանի շաբաթ առաջ, թե աշխարհի ցանկացած այլ վայրում: Կարևորն այն է, որ երկու կողմերը շարունակեն խոսել միմյանց հետ»,- հայտարարել է պետքարտուղարության խոսնակը:


Loading...