16:43   25-05-2023
Image Description
Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրիդուսի թաղամասի մի խումբ բնակիչների
Թողնել մեկնաբանություն

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 25-ին ընդունել է Երևանի 33-րդ (Խանջյան, Ֆիրդուսի փողոցների, Հանրապետության նրբանցքի, Տիգրան Մեծ պողոտայի) թաղամասի մի խումբ բնակիչների, որոնք երեկ հանդիպում էին խնդրել ՀՀ ԱԺ նախագահից:

Հանդիպմանը քաղաքացիները ներկայացրել են իրենց բնակության տարածքում տիրող խնդրահարույց վիճակը, մանրամասներ փոխանցել գերակա շահ համարվող բնակելի հատվածին առնչվող առկա դատական ակտերի վերաբերյալ: Հանդիպմանը որոշվել է քաղաքացիների հետ հետագա կապն իրականացնել ՀՀ ԱԺ պատգամավոր Տրդատ Սարգսյանի միջոցով. հայտնում են ԱԺ-ից։

Loading...