20:17   25-05-2023
ЯН ВСТАВАЙ! հայ մանուկների ականջներում անդադար «շշնջում էր Սումգայիթը». ՄԱՍ 3
Թողնել մեկնաբանություն

Ադրբեջանում հայերը իրենց չէին զգում իբրև ազգային փոքրամասնություն: Նրանք զբաղված էին Բաքվում և մյուս քաղաքաներում լուսավորչական առաքելությամբ: Այդ պետականաշինության համար, սակայն, հետագայում պետք էր պատասխան տալ:

Բաքվում մեծացած Լարիսա Ալավերդյանը պատմում է՝ Առաջին սպորտային նախաձեռնությունները հայերին են պատկանում: Շախսենեմ օպերայի բեմադիչը հայ է: Փափազյանին առաջին անգամ ինքը տեսել է Բաքվի հայկական թատրոնում: Հանրահայտ գեղանկարիչ Շալախովը աշակերտել է հայերի մոտ: Իսլամը դավանող ժողովրդի մեջ նրա խոսքով չէր կարող լինել բալետ… դրա հիմքում ևս հայեր են:

Բայց.... ЯН ВСТАВАЙ ! Իրենց հայ լինելը Բաքվում շատերը «զգացել» են հենց դպրոցական տարիքից:

Պետական ապարատում աստիճանաբար հայերի թիվը կրճատվում էր, փակվում էին հայկական դպրոցները: Կար մոլորություն թե ռուսերենը կարող է փոխարինել ամեն ինչին:

1990-ի հունվարին նույնիսկ ամենալավատես հայերը հասկացան՝ չկա այլևս այն Բաքուն, որը կառուցել են իրենք և իրենց նախապապերը:

«Մենք չէինք էլ էդ ժամանակ մեծ նշանակություն տալիս, որ հայ ենք: Կարող է և դա էր պատճառը….».պատմում է Լարիսա Ալավերդյանը:

Loading...